Հոգևոր կրթություն և դաստիարակություն երեխաների համար 2016

Շահառուների նկարագրությունը. 10-15 տարեկան մոտ 120 երեխա Լոռու և Սյունիքի մարզի 4 հեռավոր գյուղերից: Անուղղակի շահառուներն են այդ երեխաների ընտանիքները:

Ծրագրի իրականացման վայրը. Սյունիքի մարզի Շամբ, Վաղատին գյուղեր և Լոռվա մարզի Մղարթ, Աղեգի գյուղեր

Ծրագրի նպատակը. հարստացնել և խթանել Լոռու և Սյունիքի մարզի 4 հեռավոր գյուղերից 120 երեխայի կրոնական և հոգևոր կյանքը

Խնդիրները.

  • Հնարավորություն տալ 120 երեխայի/մեծահասակի խթանել իրենց հոգևոր և կրոնական ժառանգությունը, որն ուսումնասիրվել է «Հոգևոր կրթություն և դաստիարակություն երեխաների համար» ծրագրի շրջանակներում` անցկացնելով ինտերակտիվ հոգևոր զրույցներ և աստվածաշնչյան ուսումնասիրություններ:
  • Ապահովել երեխաների անմիջական մասնակցությունը աղոթքներին, քրիստոնեական ծեսերին/տոներին և հոգևոր վերելքի այլ գործունեություններին` հոգևոր սնունդ տալով երեխաներին:
Ծրագրի տեսակըՋՀՀ կողմից մշակված
Սկիզբը1 փետրվարի,  2016
Ավարտը30 հունիսի  2016
Համակարգող/պատասխանատուԱլինա Հովհաննիսյան
Գործընկեր կազմակերպությունՀայ առաքելական եկեղեցու Գեղարքունյաց ու Սյունյաց թեմեր
Ֆինանասավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 964,000   ԱՄՆ դոլար 2,008
Շահառուների թիվը120

Հոգևոր կրթություն և դաստիարակություն երեխաների համար 2016 ծրագրի նկարներ ...