Շահառուների նկարագրություն. անբարենպաստ վիճակում գտնվող փոքր ծավալներով ֆերմերային տնտեսությամբ առնվազն 80 զբաղվողներ, որոնք բնակվում են Հայաստանի մարզերում (կա՛մ արդեն ունեն փոքր ջերմոց, կա՛մ պատրաստակամ են նորը կառուցելու (մինչև 1000 քառ. մ) ջերմոցային տնտեսության կառավարման առաջատար տեխնոլոգիաների վերաբերյալ մի շարք առցանց դասընթացների և աշխատարանների օգնությամբ):
Ծրագրի իրականացման վայրը. Հայաստանի մարզեր
Ծրագրի նպատակը. անբարենպաստ վիճակում գտնվող փոքր ծավալներով ֆերմերային տնտեսությամբ զբաղվողներին հնարավորություն ընձեռել բարձրացնելու իրենց ջերմոցների արդյունարարությունն ու շահութաբերությունը՝ համալրելով նրանց գիտելիքներն ու հմտությունները նոր մեթոդների և առաջատար տեխնոլոգիաների վերաբերյալ, ինչպես նաև պետական սուբսիդավորման հետ մեկտեղ ֆինասավորել նրանց անհրաժեշտ ներդրումներ ապահովելու նպատակով:
Ծրագրի խնդիրները.
- Բարելավել Հայաստանի մարզերում բնակվող անբարենպաստ վիճակում գտնվող փոքր ծավալներով ֆերմերային տնտեսությամբ առնվազն 80 զբաղվողների գիտելիքներն ու հմտությունները (կա՛մ արդեն ունեն փոքր ջերմոց, կա՛մ պատրաստակամ են նորը կառուցելու (մինչև 1000 քառ. մ)) ջերմոցային տնտեսության կառավարման առաջատար տեխնոլոգիաների վերաբերյալ մի շարք առցանց դասընթացների և աշխատարանների օգնությամբ:
- Աջակցել փոքր ծավալներով ֆերմերային տնտեսությամբ առնվազն 40 զբաղվողների, որպեսզի նրանք կառուցեն իրենց ջերմոցային բիզնեսի մոդելները՝ ներդրումներ հայթայթելով կա՛մ նոր կառուցվող փոքր, բայց արդյունարար ջերմոցների, կա՛մ արդեն կառուցվածների համար հետագայում դրանք նոր տեխնոլոգիաներով ավելի կատարելագործելու նպատակով:
- Առնվազն 15 մարզային փոքր ֆերմերային տնտեսությամբ զբաղվողների ապահովել մատչելի ֆինանսավորմամբ ՋՀՀ-ի շրջանառու ֆոնդից՝ օգտագործելով պետական սուբսիդավորումը:
Ծրագրի տեսակը | ՋՀՀ-ի բյուջեով, «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ բանկ Հայաստան»-ի համաֆինանսավորմամբ |
Սկիզբը | 1 սեպտեմբերի 2022 |
Ավարտը | 31 օգոստոսի 2023 |
Համակարգող/պատասխանատու | Լիանա Սարգսյան |
Իրականացնող | ՋՀՀ |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 2,685,200 ԱՄՆ դոլար 5,480 |
Համաֆինանսավորող կազմակերպություն | ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ բանկ Հայաստան |
Ֆինանսավարում ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ բանկ Հայաստանի կողմից | ՀՀ դրամ 7,007,000 ԱՄՆ դոլար 14,300 |
Գործընկեր կազմակերպություններ | ԲԻ ԷՍ ՍԻ Բիզնեսի աջակցման կենտրոն և ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ |
Շահառուների թիվը | 80 |