Շահառուների նկարագրությունը. Ազգային խոհանոցի և իրազեկման դասընթացներին մասնակցած խոցելի խմբերի 60 դեռահաս և երիտասարդ /14-25 տարեկան/ Էջմիածին քաղաքից և շրջակա գյուղերից
Ծրագրի իրականացման վայրը. Էջմիածին /Արմավիրի մարզ/
Ծրագրի նպատակը. օժանդակել երիտասարդների մոտ խոհարարական արհեստագործական հմտությունների զարգացմանը և ապահովել ՀՄԽ-ի հետագա գործունեությունների շարունակականությունը
Ծրագրի խնդիրները.
- Էջմիածին քաղաքի և հարակից գյուղերի խոցելի խմբերի 14-25 տարեկան թվով 60 դեռահասի և երիտասարդի զինել խոհարարական մասնագիտական հմտություններով` նպաստելով նրանց ինքնահաստատմանը և աշխատաշուկայի մեջ ինտեգրմանը:
- Բարձրացնել Էջմիածին քաղաքի և հարակից գյուղերի խոցելի խմբերի թվով վաթսուն 14-25 տարեկան դեռահասների և երիտասարդների իրազեկվածությունը` առողջ և անվտանգ ապրելակերպի վերաբերյալ:
- Կազմակերպել ֆոնդհայթայթման միջոցառումներ` նախաձեռնելով հայկական և միջազգային խոհանոցներին նվիրված ցուցահանդեսներ, միջոցառումներ, ընթրիքներ և շրջայցեր ՀՄԽ կենտրոնում:
Ծրագրի տեսակը | Ինքնակամ ներկայացված |
Սկիզբը | Հուլիսի 1, 2010 |
Ավարտը | Մարտի 31, 2011 |
Համակարգող/պատասխանատու | Անահիտ Գալիկյան |
Իրականացնող | ՀՄԽ/Հայ միասնության խաչ բարեգործական մշակութային ՀԿ |
Ֆինանսավորում իրականացնողի կողմից | ՀՀ դրամ 1,935,000 ԱՄՆ դոլար 5,302 |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 14,371,326 ԱՄՆ դոլար 39,373 |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | 60 |