Շահառուների նկարագրությունը. 1 ֆերմեր Արևիկ գյուղից և 1 ֆերմեր Արատաշեն գյուղից
Ծրագրի իրականացման վայրը. Արմավիրի մարզի Արևիկ և Արատաշեն գյուղեր
Ծրագրի նպատակը. խթանել գյուղատնտեսական նոր մշակույթը Հայաստանում` զարգացնելով հողի մշակման և բույսերի խնամքի մեթոդները, որոնք համատեղելի են տեղական հողի, ջրի և եղանակային պայմանների հետ
Ծրագրի խնդիրները.
- մշակել և կիրառել բանջարեղենի աճեցման փորձնական մոդելը` հիմնված ա/ հողի պատշաճ բարելավման վրա, որն իրենից ներկայացնում է հողի անալիզ և համապատասխան թունաքիմիկատների և պարարտանյութերի կիրառում, նախքան հողի մշակումը, ինչպես նաև տնկիի/բույսի աճեցման ընթացքում, և բ/ բույսի խնամքի և պահպանման վրա, որն իրենից ներկայացնում է բույսի աճի հետխնամք և պարազիտների վերահսկում` խորհուրդ տրված թունաքիմիկատների կիրառմամբ,
- բարձրացնել ֆերմերների իմացության մակարդակը` կիրառելով հողի մշակման և բանջարեղենի աճեցման ժամանակակից մեթոդները:
Ծրագրի տեսակը | ՋՀՀ նախաձեռնություն |
Սկիզբը | 24 փետրվարի 2012 |
Ավարտը | 31 սեպտեմբերի 2012 |
Համակարգող/պատասխանատու | Գևորգ Աբոյան |
Իրականացնող | ՋՀՀ |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 3,923,000 ԱՄՆ դոլար 10,749 |
Շահառուների թիվը | 2 |