Շահառուների նկարագրությունը. 2,340 երեխա կարիքավոր ընտանիքներից
Իրականացման վայրը. Հանքավան (Կոտայք)
Նպատակը. հարստացնել երեխաների ֆիզիկական, հոգևոր ու սոցիալական կյանքը
Խնդիրները.
- Թեթևացնել 2,340 երեխաների ընտանիքների սոցիալական խնդիրները` հնարավորություն ընձեռելով ուղարկել երեխաներին ամառային ճամբարներ քրիստոնեաների ղեկավարությամբ և ճամբարի փորձված ղեկավարների հսկողությամբ:
- Խթանել երեխաների ֆիզիկական վիճակը` սննդարար ուտելիքների, ամենօրյա մարմնամարզության և սպորտի միջոցով:
- Խթանել երեխաների հոգևոր վիճակը` ամենօրյա աղոթքների, հոգևոր դասերի, կրոնական ներկայացումների միջոցով:
- Ապահովել կրթական և մշակութային հնարավորություններ երեխաների համար` լեզուների, երաժշտության, պարի, կար ու ձևի և այլ արվեստի, արհեստի դասերի միջոցով:
| Ծրագրի տեսակը | Դրամաշնորհ |
| Սկիզբը | 19/06/2008 |
| Ավարտը | 25/08/2008 |
| Համակարգող/պատասխանատու | Ռուբեն Կրրիկյան |
| Իրականացնող | Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցություն |
| Ֆինանսավորում իրականացնողի կողմից | ՀՀ դրամ 22,398,000 ԱՄՆ դոլար 73,436 |
| Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 3,050,000 ԱՄՆ դոլար 10,000 |
| Շահառուների թիվը | 2,340 |



















































