Ամառային ճամբար 2009-Կաթողիկե եկեղեցի

Շահառուների նկարագրությունը. 850 երեխա ՀՀ տարբեր մարզերի անապահով ընտանիքներից և մանկատներից

Ծրագրի իրականացման վայրը. Ծաղկաձոր (Կոտայք)

Նպատակը. հարստացնել ՀՀ տարբեր մարզերի կարիքավոր ընտանիքների և մանկատների 850 դպրոցահասակ երեխայի (8-14 տարեկան) ֆիզիկական, հոգևոր և սոցիալական կյանքը

Խնդիրները.

  • Թեթևացնել 850 երեխայի ընտանիքների սոցիալական խնդիրները` հնարավորություն ընձեռելով ուղարկել երեխաներին ամառային ճամբարներ քրիստոնյաների ղեկավարությամբ և ճամբարի փորձված ղեկավարների հսկողությամբ:
  • Խթանել երեխաների ֆիզիկական վիճակը` սննդարար ուտելիքների, ամենօրյա մարմնամարզության և սպորտի միջոցով:
  • Խթանել երեխաների հոգևոր վիճակը` ամենօրյա աղոթքների, հոգևոր դասերի, կրոնական ներկայացումների միջոցով:
  • Երեխաների համար ստեղծել կրթական և մշակութային հնարավորություններ` լեզվի, երաժշտության, պարի, նկարչության, կար ու ձևի և կիրառական արվեստի այլ դասընթացների միջոցով:
Ծրագրի տեսակըԴրամաշնորհ
Սկիզբը23/06/2009
Ավարտը25/08/2009
Համակարգող/պատասխանատուԶառա Ջանիբեկյան
ԻրականացնողՏիրամայր Հայաստանի կուսաստան
Ֆինանսավորում իրականացնողի կողմիցՀՀ դրամ 35,648,885    ԱՄՆ դոլար 116,882
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 3,050,000    ԱՄՆ դոլար 10,000
Շահառուների թիվը850