Ամառային ճամբար 2013-Ավետարանական եկեղեցի

Շահառուների նկարագրությունը.1,660 երեխա, երիտասարդ և մեծահասակ կարիքավոր ընտանիքներից և 160 ջոկատավար և կամավոր

Ծրագրի իրականացման վայրը. Հանքավան (Կոտայքի մարզ)

Նպատակը. հարստացնել ՀՀ տարբեր մարզերի կարիքավոր ընտանիքներից 1,660 երեխայի (8-25 տարեկան) և 160 ջոկատավարի ֆիզիկական, հոգևոր ու սոցիալական կյանքը 

Խնդիրները.

  1. Թեթևացնել 1,660 երեխայի ընտանիքների սոցիալական խնդիրները` հնարավորություն ընձեռելով ուղարկել երեխաներին ամառային ճամբարներ քրիստոնյաների ղեկավարությամբ և ճամբարի փորձված ղեկավարների հսկողությամբ:
  2. Խթանել երեխաների ֆիզիկական վիճակը` սննդարար ուտելիքների, ամենօրյա մարմնամարզության և սպորտի միջոցով:
  3. Խթանել երեխաների հոգևոր վիճակը` ամենօրյա աղոթքների, հոգևոր դասերի, կրոնական ներկայացումների միջոցով:
  4. Երեխաների համար ստեղծել կրթական և մշակութային հնարավորություններ` լեզվի, երաժշտության, պարի, նկարչության, կար ու ձևի և կիրառական արվեստի այլ դասընթացների միջոցով:
Ծրագրի տեսակըԴրամաշնորհ
Սկիզբը5 հուլիսի 2013
Ավարտը1 սեպտեմբերի 2013
Համակարգող/պատասխանատուԶառա Ջանիբեկյան
ԻրականացնողԱմերիկայի հայ ավետարանչական ընկերակցություն
Ֆինանսավորում իրականացնողի կողմիցՀՀ դրամ 25,923,460  ԱՄՆ դոլար 64,008
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 4,050,000   ԱՄՆ դոլար 10,000
Շահառուների թիվը1,820