Ամառային ճամբար 2018-Կաթողիկե եկեղեցի

Շահառուների նկարագրությունը. 900 երեխա ՀՀ տարբեր մարզերի անապահով ընտանիքներից և մանկատներից

Ծրագրի իրականացման վայրը. Ծաղկաձոր (Կոտայքի մարզ)

Նպատակը. հարստացնել ՀՀ տարբեր մարզերի կարիքավոր ընտանիքների և մանկատների 900 դպրոցահասակ երեխայի (8-15 տարեկան) ֆիզիկական, հոգևոր և սոցիալական կյանքը

Խնդիրները.

  • Թեթևացնել 900 երեխայի ընտանիքների սոցիալական խնդիրները` հնարավորություն ընձեռելով ուղարկել երեխաներին ամառային ճամբարներ քրիստոնյաների ղեկավարությամբ և ճամբարի փորձված ղեկավարների հսկողությամբ:
  • Խթանել երեխաների ֆիզիկական վիճակը` սննդարար ուտելիքների, ամենօրյա մարմնամարզության և սպորտի միջոցով:
  • Խթանել երեխաների հոգևոր վիճակը` ամենօրյա աղոթքների, հոգևոր դասերի, կրոնական ներկայացումների միջոցով:
  • Երեխաների համար ստեղծել կրթական և մշակութային հնարավորություններ` լեզվի, երաժշտության, պարի, նկարչության, կար ու ձևի և կիրառական արվեստի այլ դասընթացների միջոցով:
Ծրագրի տեսակըԴրամաշնորհ
Սկիզբը14 հունիսի 2018
Ավարտը21 օգոստոսի 2018
Համակարգող/պատասխանատուԶառա Ջանիբեկյան
ԻրականացնողՏիրամայր Հայաստանի կուսաստան
Ֆինանսավորում իրականացնողի կողմիցՀՀ դրամ 71,220,310 ԱՄՆ դոլար 146,846
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 4,850,000   ԱՄՆ դոլար 10,000
Շահառուների թիվը900