Համայնքային բուժքույրերի ունակությունների բարձրացման և վերապատրաստման ծրագիր Ղարաբաղում, փուլ I

Շահառուների նկարագրությունը. 58 համայնքային բուժքույր

Իրականացման վայրը. ԼՂՀ Ասկերանի և Շուշիի շրջաններ

Նպատակը. բարելավել ԼՂՀ-ում առաջնային առողջության մատչելիությունը և որակյալ բուժծառայությունների մատուցումը 

Խնդիրները.

  1. Համագործակցելով ԼՂՀ ԱՆ-ն հետ` հարմարեցնել համայնքային (գյուղական) բուժքույրերի ուսումնական ծրագիրը (մշակված Հայաստանում աշխատող գյուղական բուժքույրերի համար, իր ստուգման համակարգով) ԼՂՀ ԱՆ-ն կողմից Ղարաբաղում աշխատող բուժքուրերի համար սահմանված աշխատանքային պայմանների հետ:
  2. Զարգացնել ԼՂՀ 7 գյուղական բժշկի / բուժքույրի ունակությունները` դառնալու դասընթացավարներ և անցկացնելու վերապատրաստման դասընթացներ բուժքույրերի համար` Երևանի ԱԱԻ դասընթացավարների համար կազմակերպվող դասընթացների միջոցով:
  3. Բարելավել ԼՂՀ Ասկերանի և Շուշիի շրջանից 58 գյուղական բուժքույրի մասնագիտական հմտությունները և գիտելիքները` անցկացնելով վերապատրաստման դասընթացներ համայնքային/գյուղական բուժքույրերի ուսումնական ծրագրի հիման վրա:
Ծրագրի տեսակըՋՀՀ կողմից մշակված
ՍկիզբըՄայիսի 18, 2009
ԱվարտըՆոյեմբերի 30, 2009
Համակարգող / պատասխանատուԶառա Ջանիբեկյան
Գործընկեր կազմակերպությունԼՂՀ Առողջապահության նախարարություն
Ֆինանսավորում գործընկեր կազմակերպության կողմիցՀՀ դրամ 5,409,000  ԱՄՆ դոլար 17,734
ԻրականացնողՋՀՀ
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 8,820,500   ԱՄՆ դոլար 28,920
Շահառուների թիվը58