Համայնքային բուժքույրերի ունակությունների բարձրացման և վերապատրաստման ծրագիր Ղարաբաղում, փուլ IV

Շահառուների նկարագրությունը. 50 համայնքային բուժքույր

Իրականացման վայրը. ԼՂՀ Քաշաթաղի շրջան

Նպատակը. բարելավել ԼՂՀ-ում առաջնային առողջության մատչելիությունը և որակյալ բուժծառայությունների մատուցումը

Խնդիրները.

  1. Զարգացնել ԼՂՀ 6 գյուղական բժշկի/բուժքույրի / առնվազն 2 բժիշկ և 4 բուժքույր Քաշաթաղի շրջանից/ ունակությունները` դառնալու դասընթացավարներ և անցկացնելու վերապատրաստման դասընթացներ բուժքույրերի համար` ԵԲՀ դասընթացավարների համար կազմակերպվող դասընթացների միջոցով:
  2. Բարելավել ԼՂՀ  Քաշաթաղի շրջանի  50 գյուղական բուժքույրի մասնագիտական հմտությունները և գիտելիքները` անցկացնելով վերապատրաստման դասընթացներ համայնքային/գյուղական բուժքույրերի ուսումնական ծրագրի հիման վրա:
Ծրագրի տեսակըՋՀՀ կողմից մշակված
Սկիզբը1 մարտի 2011
Ավարտը1 նոյեմբերի 2012
Համակարգող / պատասխանատուԶառա Ջանիբեկյան
Գործընկեր կազմակերպությունԼՂՀ Առողջապահության նախարարություն
Ֆինանցավորում գործընկեր կազմակերպության կողմիցՀՀ դրամ 54,000  ԱՄՆ դոլար 148
ԻրականացնողՋՀՀ
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 7,725,000 ԱՄՆ դոլար 21,164
Շահառուների թիվը50