Շահառուների նկարագրությունը․ Ծրագրում թիրախավորված շահառուների միջին թվաքանակը տարեկան 480 է (ամբողջական 960), 14-17 տարեկան աշակերտներ Հայաստանի 24 դպրոցներից։
Ծրագրի իրականացման վայրը. Արտաշատ, Գավառ, Արմավիր, Աշտարակ, Էջմիածին և Մասիս
Ծրագրի նպատակը. նպաստել քաղաքացիական հասարակության հետագա զարգացմանը դպրոցներում կազմավորված բանավեճի ակումբների կազմակերպմամբ
Ծրագրի խնդիրները.
- բարձրացնել հայ երիտասարդության գիտելիքները և հետաքրքրությունները քաղաքացիական հասարակության, ժողովրդավարության և մարդու իրավունքների զարգացման կարևորագույն հիմնախնդիրների նկատմամբ,
- կառուցել առցանց հաղորդակցական և վերլուծական մտածողության հմտություններ, որոնք թույլ կտան հայ երիտասարդներին այսօր և ավելի ուշ` իրենց չափահաս կյանքում, ավելի ակտիվորեն մասնակցել հայ հասարակության զարգացման գործընթացին,
- արժեքների ավելացում կրթական համակարգին և հայ երիտասարդների եռանդի խթանում` դեմ առ դեմ և առցանց մասնակցային մեթոդներով ուսուցման համար:
Ծրագրի տեսակը | ՋՀՀ կողմից մշակված |
Սկիզբը | 1 մարտի 2021 |
Ավարտը | 28 փետրվարի 2023 |
Համակարգող / Պատասխանատու | Ռուբեն Կրիկյան |
Իրականացնող | ՋՀՀ |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 23,240,500 ԱՄՆ դոլար 46,480 |
Շահառուների թիվը | 960 |