Դասընթացավարների վերապատրաստման թրեյնինգ (TOT) Սոցիալական ձեռներեցության ոլորտի կանանց ներուժի բացահայտում ծրագրի շրջանակներում (U. POWER_ERASMUS+)

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը U. POWER ծրագրի շրջանակներում հրավիրում է ուսուցանման որոշակի փորձ ունեցող անհատներին մասնակցելու դասընթացավարների վերապատրաստման թրեյնինգին, որը  նախատեսված է դասընթացավարների / խորհրդատուների / քոուչերի / մենթորների և առհասարակ՝ կրթական ոլորտում ակտիվ ուսուցանողների համար, ովքեր ցանկանում եմ բարելավել իրենց գիտելիքները սոցիալական ձեռներեցության ոլորտում։
 
U. POWER ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից և իրականացվում «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի և 6 գործընկեր կազմակերպությունների կողմից (MEATH COMMUNITY RURAL AND SOCIAL DEVELOPMENT PARTNERSHIP LIMITED (Իռլանդիա), NGO NEST Berlin EV (Գերմանիա), Tandem Plus (Ֆրանսիա), Quality Culture (Իտալիա), LATVIJAS ASOCIACIJA EIROPAS KOPIENAS STUDIJAM (Լատվիա), ASOCIACION EDUCATIVA POR LA INTEGRACION YLA IGUALDAD (Իսպանիա)), որոնք միասին աշխատելով խթանում են կանանց շրջանում սոցիալական ձեռներեցությունը։
 
2023 թվականի հունվար ամսից սկսած 7 տարբեր երկրներից ներգրավված գործընկերների կողմից մշակվել է բազմալեզու՝ ներառյալ հայերեն լեզվով առցանց դասընթաց՝ «Սոցիալական ձեռներեցությունը կանանց համար» թեմայով։ Դասընթացի նյութերը մշակվել են բոլոր ներգրավված գործընկեր կազմակերպությունների երկրներում կատարված խորքային հետազոտությունների հիման վրա։ 7 մոդուլներից բաղկացած դասընթացի նյութը հասանելի է լինելու MOOC (Massive Open Online Courses)  https://www.mooc.org/ հարթակում հետևյալ թեմաներով՝
  1. Սոցիալական ձեռներեցություն և բիզնես էթիկա (AEII);
  2. Եզակի արժեքային առաջարկ, բիզնես մոդել կանվաս և բիզնես պլան (TP);
  3. Ռազմավարական պլանավորում և ժամանակի կառավարում՝ մեթոդներ և գործիքներ (LECSA);
  4. Ֆինանսական կառավարում և մասսայական ֆոնդհայթայթում (Meath);
  5. Մարքեթինգ և առաջխաղացում (JMF);
  6. Փափուկ հմտություններ ձեռներեցության համար (QC);
  7. Նեթվորքինգ հմտություններ և հնարավորություններ (NGO NEST).
Վերապատրաստման դասընթացը տեղի կունենա 2024 թ-ի հունվարի 16-19-ի Երևան, Աբովյան 34 հասցեում։ Դասընթացի լեզուն հայերեն է։ 
 
Դասընթացի մասնակիցների քանակը սահմանափակ է, ուստի գրանցվելուց առաջ խնդրում ենք համոզված լինել, որ ի վիճակի եք միանալու բոլոր սեսիաներին:  
 
Դասընթացը վարելու է սոցիալական ձեռներեցության ոլորտի փորձագետ Նազարեթ Սեֆերյանը։
 
Վերապատրաստման թրեյնինգը բաղկացած կլինի․
  1. Չորս օֆֆլայն հանդիպումներից, ընդամենը ՝ 20 ժամ տևողությամբ։
  2. Հայաստանում և գործընկեր երկրներում ներգրաված դասընթացավարների մասնակցությամբ կկազմվի Քոուչինգ կոմիտե, որոնց հետ  կկազմակերպվի 3 զում հանդիպում (վերապատրաստման դասընթացի սկզբում, փորձնական քոուչինգի սկզբում և ավարտին)։
  3. Վերապատրաստման թրեյնինգն ավարտած դասընթացավարները 4 օֆֆլայն քոուչինգ հանդիպում (յուրաքանչյուրը 45 րոպե տևողությամբ) կանցկացնեն արդեն իսկ MOOC վերապատրաստում անցած կին սոցիալական ձեռներեցների հետ` կիրառելով վերապատրաստման թրեյնինգի ընթացքում ձեռք բերված գիտելիքները։
Դասընթացին մասնակցել ցանկացող դասընթացավարները դիմումը կարող եք լրացնել` անցնելով հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/xKgdUHdqD7H8MuK98  մինչև 2024 թվականի հունվարի 10-ը։
 
Լրացուցիչ տեղեկությունների ստանալու համար խնդրում ենք  զանգահարել ՋՀՀ գրասենյակ 077 54 44 12 հեռախոսահամարով:
 
Դասընթացի օրակարգը.
 
Օր 1․ Ըմբռնել դասընթացի կարիքները
  • ունենալ ընդհանուր պատկերացում U.POWER նախագծի վերաբերյալ՝ տրամադրելով համատեքստ խառը ուսուցման մոտեցման համար
  • վստահ զգալ իրենց դասընթացավարի դերում և համակցված ուսուցման մոտեցման մեջ պահանջվող ներգրավվածության շրջանակում
  • հասկանալ հզորացման ուղու ենթատեքստը և ընդունել հզորացման գործընթացի ազդեցությունը, որը վերաբերում է համակցված ուսուցման մոտեցմանը:
  • կարողանալ մշակել կանանց քոուչինգի/մենթորության մատուցման համակարգ և վստահ զգալ քոուչինգի/մենթորության սեսիաների հաջողությամբ իրականացնելու սեփական կարողության վրա  
Օր 2․ Գնահատել CV-ի, վերապատրաստման/աշխատանքային պայմանների ուժեղ և թույլ կողմերը 
  • հասկանալ հաջողված մենթորության համար միջավայրի ձևավորման կարևորությունը, 
  • իմանալ վստահության ձևավորման կարևորությունը կարեկցանքի, թափանցիկության և հուսալիության/հետևողականության միջոցով,
  • կարողանալ ստեղծել ֆիզիկական միջավայր հաջող մենթորության համար՝ հարմարեցված սովորողի ուժեղ և թույլ կողմերին:
  • իմանալ, թե ինչպես ձևավորել ֆիզիկական միջավայր, որը համապատասխանում է սովորողի կարիքներին
  • հասկանալ, թե ինչպես համատեղել ֆիզիկական միջավայրի պայմանները հարաբերությունների կառուցման հետ՝ ապահովելու ամբողջական մոտեցում՝ մենթորության մեջ գիտելիքների փոխանցման համար.
Օր 3․ Ապագա սոցիալական ձեռներեցներին ոգեշնչելու և մոտիվացնելու տեխնիկաներ 
  • ավելի լավ հասկանալ սոցիալական ձեռնարկության ստեղծման շարժառիթը
  • զգալ մտածելակերպի փոփոխություն՝ կապված բիզնես կրթության մեջ հաճախ հանդիպող միաչափ էկոհամակարգի հետ
  • իմանալ սոցիալական ձեռնարկության ստեղծման առավելություններն ու թերությունները և կարողանալ դրանց մասին խորհուրդ տալ սկսնակ ձեռնարկատերերին՝ առանց նրանց դեմոտիվացիայի ենթարկելու
  • հասկանալ սկսնակ կին սոցիալական ձեռներեցների կողմից պահանջվող մոտիվացիայի անհրաժեշտությունը
  • իմանալ, թե ինչպես աջակցել գաղափարի ստեղծմանը, մոտիվացիայի և բիզնես պերսոնայի զարգացմանը 
Օր 4․ Աջակցել մենթիին Բիզնես մոդել կանվասը և Բիզնես պլանը լրացնելիս ձեռնարկատիրական ուղու համար օգտակար հնարավորությունների (ֆինանսական, ցանցային, ուսուցողական) որոնման ճանապարհին:
  • հասկանալ բիզնես պլանի բաղադրիչները և գործնական օրինակների հիման վրա կարողանալ տարբերակել ուժեղ բիզնես պլանն ավելի թույլից:
  • աջակցել մասնակիցներին MOOC-ի միջոցով ստացված «տեսական գիտելիքները» վերածելու գործնական բիզնես պլանի, ներառյալ՝ վերլուծելով բիզնես գաղափարի ուժեղ և թույլ կողմերը և հարմարեցնելով բիզնես պլանը նախատեսված լսարանին:
  • կարողանալ գնահատել մասնակիցների բիզնես ծրագրերը և տրամադրել հետադարձ կապ՝ U.POWER դասընթացի նպատակին համապատասխան
  • նախապատրաստել մասնակցին քոուչինգ/մենթորական հարաբերությունների ավարտին` տրամադրելով համապատասխան խորհրդատվություն և ռեսուրսներ մասնակցի հաջորդ քայլերի համար («Ելքի ռազմավարություն»):