«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը (ՋՀՀ) իր Համայնքային զարգացման ծրագրի շրջանակներում իրականացնում է «Վարդենիսի զարգացման նախաձեռնություն» ենթածրագիրը (ՎԶՆ ծրագիր): Ելնելով Վարդենիսի տարածաշրջանի համայնքների զարգացմանն ուղղված իր ռազմավարական նպատակներից՝ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը համայնքների ներհամայնքային քաղաքացիական նախաձեռնությունները խթանելու նպատակով ՎԶՆ ծրագրի շրջանակներում հայտարարում է Դրամաշնորհային ծրագրերի մրցույթ Վարդենիսի Ազատ, Ախպրաձոր, Այրք, Ավազան, Արեգունի, Արփունք, Գեղամաբակ Գեղամասար, Գեղաքար, Դարանակ, Լճավան, Լուսակունք, Խաչաղբյուր, Կախակն, Կութ, Կուտական, Մաքենիս, Նորաբակ, Նորակերտ, Շատջրեք, Շատվան, Ջաղացաձոր, Վանևան, Տորֆավան, Տրետուք, Փամբակ, Փոքր Մասրիկ գյուղական համայնքների համար:
Դրամաշնորհային ծրագրերի նկարագրությունը
ՎԶՆ ծրագրի նպատակն է հնարավորություն տալ Վարդենիսի տարածաշրջանի համայնքներին գտնելու կայուն և կենսունակ լուծումներ ներհամայնքային սոցիալ-տնտեսական խնդիրներին` համախմբելով առկա արտաքին և ներքին մարդկային և ֆինանսական ռեսուրսները:
Այդ լուծումներին հասնելու համար ծրագիրը ենթադրում է.
- խթանել փոխվստահության մթնոլորտը համայնքներում, մոբիլիզացնել համայնքների ներքին և արտաքին ռեսուրսները և ուղղել դրանք համայնքային կոնկրետ խնդիրների լուծմանը,
- օժանդակել տարածաշրջանի զարգացմամբ հետաքրքրված պետական և ոչ պետական հաստատությունների և անհատների ներուժի միավորմանը` ուղղելով այն դեպի համայնքային խնդիրների կոնկրետ լուծումներին կամ այդ խնդիրների լուծմանն ուղղված արդյունավետ մեխանիզմների ներդրմանը:
Դրամաշնորհի նախապատվությունները
- Մշակութային և հոգևոր զարգացում.
- մշակութային կրթության կազմակերպմամբ,
- ներհամայնքային մշակութային դաստիարակչություն ստանալու պայմանների և հնարավորությունների ավելացմամբ,
- միջոցառումների, ազգային ծեսերի և փառատոնների իրականացմամբ,
- այլ: - Համայնքային առաջնային կարևորության հիմնախնդիրների լուծում՝ երիտասարդական նախաձեռնողականության խթանման միջոցով:
- Կանանց, երիտասարդների և բնակչության խոցելի խմբերի կարողությունների խթանում համապատասխան պայմանների ներդրմամբ և հետևողական զարգացմամբ:
- Ենթակառուցվածքների բարենորոգում, համայնքային ծառայությունների որակի բարելավում՝ նորարարական մոտեցումների և լուծումների միջոցով:
- Համայնքի սոցիալական որևէ շերտի/ շերտերի շահերի պաշտպանություն,
- Բնապահպանական խնդիրներին ուղղված՝
- այլընտրանքային էներգակիրների կիրառում;
- կլիմատիկ փոփոխությունների նկատմամբ գյուղական համայնքների հարմարվողականության և դիմակայունության ներուժի զարգացում,
- այլ: - Համայնքների բնակչության արտահոսքի կանխարգելում`
- կենցաղային պայմանների բարելավման խթանում,
- հասարակական շփումների պայմանների ու ներհամայնքային միջավայրի բարելավման խթանում:
Սույն մրցույթի շրջանակներում հիմնական/միջնակարգ կրթության պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերը չեն համարվում առաջնահերթային, սակայն, դրանց ֆինանսավորումը նույնպես չի բացառվում:
Դրամաշնորհ ՉԻ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ հետևյալ ուղղվածության ծրագրերին.
- մարդասիրական անմիջական օգնություններ,
- պարտադիր պետական կրթական (հանրակրթական և բարձրագույն) ծրագրերի/դասընթացների իրականացում,
- բժշկական զննումներ, անհատական բուժումներ և հիմնական հետազոտական աշխատանքներ,
- կրթաթոշակներ և անհատական ուսման վարձեր,
- առևտրային կազմակերպությունների ընթացիկ գործունեության (կամ գործունեությանն ուղղված) աջակցում, ինչպես նաև այդ գործունեություններին նպաստող սարքավորումների ձեռքբերում,
- գիտական/հետազոտական աշխատանքներ,
- արտասահմանյան գործուղումների, Հայաստանից դուրս կազմակերպվող զարգացման միջոցառումների, փորձի փոխանակումների մասնակցելու ծախսեր:
Դրամաշնորհի չափը
Յուրաքանչյուր համայնքի համար նախատեսված դրամաշնորհի առավելագույն չափը 2,700,000 (երկու միլիոն յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ է: Կտրամադրվի 5-7 դրամաշնորհ:
Համայնքային զարգացման նախագիծ-առաջարկ՝ (Ծրագիր) կարող են ներկայացնել վերը հիշատակված համայնքների Համայնքային ակտիվ խմբերի (ՀԱԽ-ի) կողմից, կամ Վարդենիսի տարածաշրջանում՝ գործող և գյուղական համայնքների զարգացմամբ հետաքրքրված որևէ հասարակական կազմակերպության և/կամ հիմնադրամի կողմից:
Ներկայացնող նախագիծ-առաջարկը (Ծրագիրը) պետք է բավարարի հետևյալ պայմաններին.
- Համայնքային ակտիվ խումբը (ՀԱԽ) պետք է ակտիվ համագործակցի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների (համայնքապետարան և ավագանիներ, այսուհետև` ՏԻՄ) հետ հայեցակարգերի մշակման բոլոր փուլերի ընթացքում, ընդհուպ մինչև ամբողջական Ծրագրի ներկայացման և իրականացման շրջաններում:
- Համայնքը պետք է ունենա իր նախագիծ-առաջարկով՝ Ծրագրով ստեղծվելիք արժեքների պահպանման պլան:
- Նախագիծ-առաջարկը պետք է ներկայացվի համայնքի ընդհանուր ժողովին և հաստատում ստանա համայնքից և ՏԻՄ-ից, որտեղ և կհաստատվի ծրագրի ղեկավար անձը:
- Նախագիծ-առաջարկը, որը հետագայում կվերածվի ծրագրի, պետք է ընտրված լինի համայնքային մասնակցությամբ և ապահովի ամբողջ համայնքի կամ նրա մեծամասնության ներդրումները:
- Նախագիծ-առաջարկի՝ Ծրագրի շուրջ կատարվող գործընթացները պետք է թափանցիկ և հասանելի լինեն համայնքի բնակչության համար:
- ՀԱԽ-ի կողմից ներկայացված նախագիծ-առաջարկը պետք է ենթադրի նաև համայնքի կողմից համաներդրման/համաֆինանսավորման բաղադրիչ:
- Շահառու համայնքը ծրագրի իրականացման համար պետք է ներդրում կատարի (ՏԻՄ հաստատումով) ոչ պակաս, քան ակնկալվող դրամաշնորհի գումարի 30%-ի չափով, որի ոչ պակաս քան՝
- 10%-ը պետք է լինի ֆինանսական ներդրում, իսկ մնացած
- 20 %-ը կարող է լինել բնաիրային և/կամ աշխատուժով:
Ներկայացված նախագիծ-առաջարկի՝ ծրագրի իրականացման վերջնաժամկետ է սահմանվում 2019 թ. հուլիսի 25-ը:
Նախագիծ-առաջարկների ներկայացման կարգը և հաստատումը
Նախագիծ-առաջարկությունների փաթեթները կընդունվեն են մինչև 2019թ. ապրիլի 15-ը:
Նախագիծ-առաջարկության ՏՊԱԳԻՐ ՕՐԻՆԱԿԸ պետք է ներկայացվի «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի գրասենյակ՝ ստորագրված և կնքված կազմակերպության իրավասու ներկայացուցչի կողմից: Տպագիր օրինակից բացի պետք է ներկայացվի նաև նախագիծ-առաջարկության էլեկտրոնային տարբերակը որևէ էլեկտրոնային կրիչով (խտասկավառակ կամ ֆլեշ քարտ):
Այս մրցույթի ընթացքում ստացված բոլոր նախագիծ-առաջարկները կքննարկվեն և կհաստատվեն ՋՀՀ-ի տարածաշրջանի զարգացմամբ հետաքրքրված այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից ստեղծված հանձնախմբի կողմից:
- Դրամաշնորհի մրցույթին մասնակցելու փաթեթ (հայտարարություն և ուղեցույց) ստանալու համար դիմել «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի գրասենյակ յուրաքանչյուր աշխատանքային օր (երկուշաբթի-ուրբաթ), ժամը 10.00-ից 17.00-ն:
- Խորհրդատվություն կարելի է ստանալ ցանկացած աշխատանքային օր՝ ըստ նախապես ձեռք բերված պայմանավորվածության: Խորհրդատվության համար դիմել «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի համայնքային զարգացման ծրագրի համակարգող Գևորգ Աբոյանին՝ հետևյալ հասցեով.
Ք. Երևան 0009, Աբովյան 34, բն 5
Հեռ. (010) 54 44 17, 54 44 18, 52 58 09
Բջջ. (077) 54 44 18, (099) 54 47 18
էլ-փոստ. [email protected]