Պատմություններ

Հոդախախտի ուշ ախտորոշում

Աբրահամյան Նանե, Գյումրի քաղաքից, 2 տարեկան 
Նանեի ծնողները դիմել են Արաբկիր Բժշկական կենտրոն`  երեխայի քայլվածքի խանգարման պատճառով: Ռենտգեն նկարահանում կատարելուց հետո երեխայի մոտ հայտնաբերվել է երկկողմանի բնածին հոդախախտ: Ծնողների հետ  զրուցելուց հետո պարզվեց, որ երեխայի տատիկը, լինելով բուժաշխատող անտարբեր վերաբերմունք է ցուցաբերել ուլտրաձայնային հետազոտության հանդեպ և չի թողել իրականացնել այն: Սակայն, երբ երեխան սկսել է քայլել, տատիկն ինքը նկատելով երեխայի անսովոր քայլվածքը և գիտակցելով իր` ժամանակին կատարած ոչ ճիշտ որոշման լրջությունը,  ծնողներին ստիպել է երեխային ցույց տալ համապատասսխան մասնագետի:

Բանավեճը կարևոր դպրոց է ամբողջ կյանքի համար

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի /ՋՀՀ/ և «Երիտասարդական նվաճումներ» ՀԿ-ի հետ համատեղ իրականացվող «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագիրը Հայաստանի ավելի քան 100 դպրոցում գործող արտադասարանական բանավեճի ակումբների միջոցով նպաստում է քաղաքացիական հասարակության կայացմանը: Ծրագրի մասնակիցներից շատերը դպրոցում ստացած գիտելիքներն ու փորձառությունն օգտագործում են իրենց հետագա կյանքում: Տաթև Հարությունյանը նրանցից մեկն է: Նա 8-րդ դասարանի աշակերտ էր, երբ ընդգրկվեց իրենց դպրոցում գործող բանավեճի ակումբում: Նա ասում է, որ երբ նոր էր ընդգրկվել ծրագրում, չէր էլ մտածում, որ մեկ տարուց ավել կմասնակցի բանավեճի ակումբի աշխատանքներին: Ծրագիրը նրան ոչ միայն օգնեց հասկանալ և բանավիճել մարդու իրավունքներին և ժողովրդավարությանն առնչվող խնդիրների շուրջ, այլև օգնեց նրան ընտրել իր ապագա մասնագիտությունը: Այժմ նա սովորում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում:

Բանավեճի հանրապետական մրցաշար.տոն բոլորի համար

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ու Երիտասարդական Նվաճումներ ՀԿ-ի կողմից իրականացվող ու ֆինանսավորվող և Հայաստանում Եվրամիության հանձնաժողովի պատվիրակության կողմից համաֆինանսավորվող «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրի ավարտը նշանավորվեց Բանավեճի հանրապետական մրցաշարով, որին մասնակցեցին ծրագրում ընդգրկված բոլոր 80 դպրոցի աշակերտները: Միջոցառումն անցկացվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում, ինչը յուրահատուկ բնույթ է հաղորդում մրցույթին: Առաջին հայացքից հանրապետական մրցաշարը սովորական մրցույթ է թիմերի միջև, սակայն, ամեն տարի այն դառնում է տոն բոլորի համար, ովքեր անմիջական կամ անուղղակի մասնակցություն են ցուցաբերել ծրագրին. բանավեճի ակումբի անդամները, նրանց ուսուցիչները, ծնողները, ժյուրիի անդամները, ինչպես նաև ծրագրի իրականացնողները:

Գյուղը վերականգնում է մանկապարտեզ ունենալու իրավունքը

Ալավերդու շրջանում գտնվող հեռավոր Արևածագ գյուղը 18 տարվա ընդմիջումից հետո վերջապես կունենա նախակրթարան շնորհիվ Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից տրված դրամաշնորհի, ինչպես նաև համայնքի անդամների և Վորլդ Վիժն Հայաստանի օժանդակության:

Ավելի քան 20 երեխաներ այս տարի արդեն կսկսեն հաճախել նախակրթարան, որը կհիմնվի Արևածագի հանրակրթական դպրոցի շենքում:

«Մեր գյուղում 1991թվականից ի վեր մանկապարտեզ չկար. երբեմն նույնիսկ  դժվար էր լինում երեխաներին բացատրել, թե ինչ է մանկապարտեզը  և ինչ տեսք ունի այն»,-ասում է Արթուր Մելիքսեթյանը, որն ակտիվորեն մասնակցել է նախակրթարան հիմնելու առաջարկի պատրաստմանը:

Լսելու շնորհ

Այովայի երիցական եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցի սաները գեղեցիկ նվեր մատուցեցին հայաստանաբնակ յոթնամյա Արուսիկին: Արուսիկը լսողության խնդիրներ ունի, և լսողական ապարատն անչափ կարևոր էր նրա համար: Արուսիկն ապրում է Վանաձորում ծնողների, երկու ավագ քույրերի ու կրտսեր եղբոր հետ: Վանաձորը 1988թ. երկրաշարժի արդյունքում խիստ տուժած քաղաքներից է. հազարավոր մարդիկ զոհվեցին աղետի պատճառով, որի հետևանքները մինչ օրս տեսանելի են:

Նոր կյանք փոքրիկ տղային

ՋՀՀ ՙՀՀ մարզերում վերականգնողական բուժման կայունության ապահովում՚ ծրագրի շրջանակներում վերապատրաստման դասընթացներ են անցկացվում մարզային բժիշկների ու բուժքույրերի համար: Ստեղծվում են ռեաբիլիտացիոն թիմեր մանկական հենաշարժողական համակարգի խանգարման ու նյարդամկանային հիվանդությունների վաղ ախտորոշման ու բուժման համար:  2007թ-ին սկիզբ առած այս ծրագրի շնորհիվ մանկական ուղեղային կաթվածով, ողնաշարի ճողվածքով, բնածին կոնք-ազդրային հոդախախտով և սկոլիոզով տառապող հարյուրավոր երեխաների նոր կյանք է տրվել:
Իննամյա Արսեն Տիգրանյանն ապրում է Աշտարակում: Նա այն երեխաներից է, ում կյանքն էապես փոխվեց ծրագրի արդյունքում: Ի տարբերություն իր հասակակիցների` Արսենը ո’չ դպրոց էր հաճախում, ո’չ էլ խաղում բակում. հիվանդության պատճառով նա անկարող էր քայլել: Նա մեկուսացված էր ու չէր պատկերացնում, որ երբևէ կարող է հասարակության լիիրավ անդամ դառնալ:

Ճիշտ խնամք` առողջ կենսակերպ

Շաքարախտը ոչ վարակիչ հիվանդությունների շարքում ամենատարածվածն է: Ներկայումս Հայաստանում մոտ 50,000 մարդ  տառապում է այդ հիվանդությամբ: Սակայն առավել մտահոգիչն այն է, որ հիվանդությունը երիտասարդանում է. շաքարախտն ի հայտ է գալիս վաղ մանկական հասակում ու շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում և, եթե ժամանակին հսկողություն չի սահմանվում, աստիճանաբար թուլացնում է օրգանիզմը: Շաքարախտն ամբողջությամբ չի բուժվում, սակայն պատշաճ խնամքի դեպքում այն սուր բնույթ չի կրում: Երեխաները, որոնց մոտ շաքարախտ է ախտորոշվում, մեծ խնդրի առջև են կանգնում: Նրանք պետք է ընդունեն և հասկանան, որ իրենց կյանքն այդ պահից ի վեր փոխվում է. այժմ նրանք պետք է օրվա մեջ մի քանի անգամ արյան ստուգում և ինսուլինի ներարկումներ կատարեն, փոխեն սննդի ռացիոնը և նվազեցնեն ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Հովհաննեսը հիմնել է իր ֆերման առանց սկզբնական կապիտալի

Այն տարիներին, երբ Հայաստանը գտնվում էր տնտեսական ու քաղաքական անկայուն վիճակում, Հովհաննեսը լքված ու քայքայված Թղկութ գյուղում հիմնեց իր ֆերման առանց սկզբնական կապիտալի: Այսօր Հովհաննեսը հաջողակ ֆերմեր է: 1989 թ. Հովհաննեսը գյուղատնտեսի գործը սկսեց հարևան ֆերմաների անասունները պահելուց: Յոթ տարի առաջ նա 10 կով վերցրեց պահելու` սկիզբ դնելով իր սեփական բիզնեսին: Երկու տարվա ընթացքում նրան հաջողվեց գնել այդ կովերը, այդպիսով` զարկ տալով շահավետ գործին: 2005 թվականին Ջինիշյան հիշատակի հիմնադրամը Հովհաննեսին վարկ տրամադրեց իր միկրովարկավորման ծրագրի շրջանակներում: Ուսումնասիրություններ կատարելով Մեղրիի շրջանում, որտեղ և գտնվում է Թղկութ գյուղը, և պարզելով, որ գյուղացիները զրկված են միկրովարկավորման հնարավորությունից, Ջինիշյան հիմնադրամը որոշեց իր ծրագիրը սկսել այս շրջանում:

Pages

Subscribe to RSS - Պատմություններ