Հայտարարություններ
Հայաստանի երիտասարդ ձեռներեցներ ծրագրի հայտերի ընդունման հայտարարություն
«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում բնակվող 18-35 տարեկան պոտենցիալ, սկսնակ և գործող ձեռներեցներին ընձեռում է բիզնես սկսելու կամ զարգացնելու բացառիկ հնարավորություն: Հիմնադրամը նպատակ ունի նպաստելու ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը երիտասարդների շրջանում և նոր աշխատատեղերի ստեղծմանը վերոհիշյալ մարզերում:
Ծրագիրն ուղղված է բոլոր այն երիտասարդներին, որոնք ունեն.
- ցանկություն սկսելու իրենց սեփական բիզնեսը,
- նոր սկսած բիզնես (մինչև 1 տարի գործունեությամբ) և պայքարում են այն կայացնելու համար,
- գործող բիզնես (մինչև 4 տարի գործունեությամբ) և ցանկանում են այն առավել ընդլայնել և զարգացնել:
Համակարգչային ծրագրավորման դասընթացներ Ստեփանավանում 2018
«Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամը «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի «Ինժեներական լաբորատորիայի հիմնում Ստեփանավանում» ծրագրի ներքո հայտարարում է «Համակարգչային ծրագրավորում և ինժեներական հմտություններ» դասընթացի ընդունելություն Ստեփանավան քաղաքում։
Դասընթացների նպատակն է մասնակիցներին ապահովել Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում աշխատելու համար անհրաժեշտ գործնական ունակություններով, ծանոթացնել ժամանակակից ՏՏ ընկերությունների արտադրական գործընթացին։
Տեսական դասընթացը կտևի մինչև վեց ամիս, որին կհաջորդեն երկամսյա գործնական պարապմունքներ գործընկեր ՏՏ ընկերություններում։
Դասընթացներն անվճար են և կանցկացվեն Ստեփանավան քաղաքում` շաբաթական 5 օր, օրական 4 ժամ ծանրաբեռնվածությամբ՝ սկսած օրվա 2-րդ կեսից։ Դասընթացների նախնական մեկնարկը դեռևս որոշման փուլում է:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Համայնքային զարգացման դրամաշնորհային ծրագրերի մրցույթի հայտարարություն
«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը (ՋՀՀ), իր Համայնքային զարգացման ծրագրի շրջանակներում համագործակցելով «Վորլդ Վիժն» Հայաստան կազմակերպության հետ, (այսուհետ` ՎՎ Հայաստան) իրականացնում է «Վարդենիսի զարգացման նախաձեռնություն 2016-2018» ծրագիրը (ՎԶՆ 2016-18 ծրագիր): Ելնելով Վարդենիսի տարածաշրջանի համայնքների զարգացմանն ուղղված իրենց ռազմավարական նպատակներից՝ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը և ՎՎ Հայաստան կազմակերպությունը ՎԶՆ Ծրագրի շրջանակներում` ներհամայնքային քաղաքացիական նախաձեռնությունները խթանելու նպատակով հայտարարում են Դրամաշնորհային ծրագրերի մրցույթ Վարդենիսի տարածաշրջանի՝ Ազատ, Ախպրաձոր, Այրք, Ավազան, Արեգունի, Արփունք, Գեղամաբակ, Կախակն, Կութ, Կուտական, Մաքենիս, Նորաբակ, Նորակերտ, Շատջրեք, Գեղամասար, Գեղաքար, Դարանակ, Լճավան, Լուսակունք, Խաչաղբյուր, Ծափաթաղ, Շատվան, Ջաղացաձոր, Վանևան, Տորֆավան, Տրետուք, Փամբակ, Փոքր Մասրիկ գյուղական համայնքներում:
Համակարգչային ծրագրավորման դասընթացներ
«Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամը «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի «Ինժեներական լաբորատորիայի հիմնում Ստեփանավանում» ծրագրի ներքո հայտարարում է «Համակարգչային ծրագրավորում և ինժեներական հմտություններ» դասընթացի ընդունելություն Ստեփանավան քաղաքում։
Դասընթացների նպատակն է մասնակիցներին ապահովել Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում աշխատելու համար անհրաժեշտ գործնական ունակություններով, ծանոթացնել ժամանակակից ՏՏ ընկերությունների արտադրական գործընթացին։
Տեսական դասընթացը կտևի վեց ամիս, որին կհաջորդեն երկամսյա գործնական պարապմունքներ գործընկեր ՏՏ ընկերություններում։
Դասընթացներն անվճար են և կանցկացվեն Ստեփանավան քաղաքում` շաբաթական 5 օր, օրական 4 ժամ ծանրաբեռնվածությամբ՝ սկսած ժամը 15․00-ից։ Դասընթացների նախնական մեկնարկը դեռևս որոշման փուլում է:
Դասընթացին մասնակցելու համար կարող են դիմել 18–55 տարեկան բոլոր ցանկացողները Ստեփանավան, Տաշիր քաղաքներից և շրջակա գյուղերից: Դասընթացների մասնակիցների ընտրությունը կկատարվի համապատասխան մասնագետների կողմից՝ հարցազրույցի միջոցով: Նախընտրություն կտրվի հետևյալ հմտություններով օժտված դիմորդներին՝ որևէ ծրագրավորման լեզվի տիրապետում, անգլերեն լեզվի իմացություն, բարձրագույն մաթեմատիկայի բավարար տիրապետում, տրամաբանություն։
Ծրագիրը խրախուսում է 40-55 տարեկան բնագիտական մասնագիտություն ունեցող դիմորդների մասնակցությունը:
Ընդունելության համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական [email protected] էլ. հասցեին, իսկ կրկնօրինակը /CC/ [email protected] էլ. հասցեին: Առավելություն կտրվի հնարավորինս կարճ ժամկետներում դիմած դիմորդներին:
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060 46-47-00 (ներքին՝ 1016) կամ 010 54 44 17 հեռախոսահամարով։
«Ինստիգեյթ ուսումնական կենտրոնը» (http://ggg.instigate.training) հիմնվել է 2004թ. և ներկայումս գործում է 12 քաղաքում։ Իրականացվող դասընթացները նպաստում են տարածաշրջանում ՏՏ ոլորտի զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը։ 2005-2012թթ.10 քաղաքում գործել են ՏՏ ոլորտի ընկերություններ, որոնց աշխատակիցները կենտրոնի դասընթացների շրջանավարտներն են։
«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը (ՋՀՀ) Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1993թ: Այդ ժամանակվանից ի վեր՝ ՋՀՀ-ն օժանդակում է Հայաստանում սոցիալական և տնտեսական խնդիրներին ուղղված տևական լուծումներ առաջարկող միջոցառումներին` առողջապահական, քաղաքացիական հասարակության, կրթական, տնտեսական զարգացման և համայնքային զարգացման ծրագրերի միջոցով:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ջինիշյան հիշատակի հիմնադրամը 23-36 տարեկան սկսնակ և գործող ձեռներեցներին ընձեռում է արտոնյալ վարկ ստանալու հնարավորություն:
Արտոնյալ վարկի հիմնական պայմաններն են`
• մինչև 5 մլն դրամ
• 4 % տարեկան տոկոսադրույք
• առավելագույնը 5 տարի մարման ժամկետ
Հիմնադրամը նպատակ ունի խրախուսելու Լոռվա մարզի Ստեփանավանի, Տաշիրի, Ալավերդու, Թումանյանի, Ախթալայի տարածաշրջանում ձեռնարկատիրական գործունեությունը երիտասարդների շրջանում և նոր աշխատատեղերի ստեղծումը:
Սկսնակ և գործող ձեռներեցները, որոնք կանցնեն ընտրության առաջին փուլը, կվերապատրաստվեն, իսկ առավելագույն մրցունակ բիզնես-առաջարկները կվարկավորվեն: Առաջնությունը կտրվի իրատեսական և նորարարական գաղափարներով բիզնես- առաջարկներին:
Ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքների համար վարկ չի տրամադրվի:
Դիմումի ձևը և մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել Վորլդ Վիժն տարածքային զարգացման ծրագրի գրասենյակ` ք. Ալավերդի, 5 Ջրավազանի փ. հասցեով: Կոնտակտային անձ` Վահրամ Պետրոսյան, հեռախոսահամար`095 005265 կամ ՋՀՀ տարածքային գրասենյակ` ք. Ստեփանավան, 2/2 Միլիոնի փ. 1901 հասցեով: Կոնտակտային անձ` Արամ Փանոսյան, հեռախոսահամար` 095 005335:
Դիմումի ձևը կարող եք ներբեռնել նաև http://jinishian.org/announcement-arm կայքից: Լրացված դիմումները փակ ծրարով ներկայացնել վերոնշյալ հասցեներից մեկով: Դիմումի ներկայացման վերջնաժամկետն է 2016 թ-ի մարտի 8-ը:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ջինիշյան հիշատակի հիմնադրամը 23-36 տարեկան սկսնակ և գործող ձեռներեցներին ընձեռում է արտոնյալ վարկ ստանալու հնարավորություն:
Արտոնյալ վարկի հիմնական պայմաններն են`
• մինչև 5 մլն դրամ
• 4 % տարեկան տոկոսադրույք
• առավելագույնը 5 տարի մարման ժամկետ
Հիմնադրամը նպատակ ունի խրախուսելու Վարդենիսի և Գավառի տարածաշրջանում ձեռնարկատիրական գործունեությունը երիտասարդների շրջանում և նոր աշխատատեղերի ստեղծումը:
Սկսնակ և գործող ձեռներեցները, որոնք կանցնեն ընտրության առաջին փուլը, կվերապատրաստվեն, իսկ առավելագույն մրցունակ բիզնես-առաջարկները կվարկավորվեն: Առաջնությունը կտրվի իրատեսական և նորարարական գաղափարներով բիզնես- առաջարկներին: Ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքների համար վարկ չի տրամադրվի:
Դիմումի ձևը և մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել Վորլդ Վիժն տարածքային զարգացման ծրագրի գրասենյակ` ք. Վարդենիս, Լեոնիդ Ազգալդյան 5 հասցեով, կոնտակտային անձ` Էվրիկ Ղազարյան, հեռ.`093 096 096: կամ ՋՀՀ տարածքային գրասենյակ`ք. Գավառ, Սայադյան 2/1 հասցեով, կոնտակտային անձ` Վարդան Գարեյան, հեռ. 094 260 790 և Աստղիկ Հովեյան, հեռ.` 094 004 213:
Լրացված դիմումները փակ ծրարով ներկայացնել վերոնշյալ հասցեներով:
Դիմումի ներկայացման վերջնաժամկետն է 2015 թ-ի սեպտեմբերի 30-ը:
Ծրագրի իրականացնող գործընկերներն են Բիզնեսի աջակցման կենտրոնը, Վորլդ Վիժն Հայաստանը և Ձեռնարկատիրության և կառավարման զարգացման կենտրոնը: