15.09.2022 – 10.10.2022
Այսօրվա իրականության մեջ թվային տեխնոլոգիաների օգտագործումը, շուկաների գլոբալիզացիան ու դեմոգրաֆիկ փոփոխությունները ձեռներեցների համար ստեղծում են նոր հնարավորություններ և մարտահրավերներ: Վերջիններիս բիզնեսների վրա ներազդող որոշումները պետք է կատարվեն ամեն օր, և այդ իսկ պատճառով նրանք պետք է տիրապետեն տեխնիկական գիտելիքների, ինչպես նաև տարբեր իրավիճակներում սթրեսը, հույզերն ու այլ մարդկանց արձագանքները կառավարելու ճիշտ անհատական հմտությունների: Նմանատիպ իրավիճակներում ձեռներեցներին աջակցելու համար` Երիտասարդների միջազգային ցանցը մշակել է GPS դասընթացը ձեռներեցների համար:
Ի՞նչ է իրենից ներկայացնում GPS դասընթացը
Այն անվճար առցանց դասընթաց է, որն ուղղված է ձեռնարկատիրական ճկուն հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանը: Մարդիկ ղեկավարում և խթանում են իրենց բիզնեսի աճը, այդ իսկ պատճառով շատ կարևոր է կատարելագործել Ձեր ճկուն հմտությունները` բիզնեսի նպատակներին հասնելու համար:
Այս ծրագրի շրջանակներում մենք կկիսվենք գործիքներով, որոնք կարող եք կիրառել փոփոխություններին ավելի լավ հարմարվելու և ճգնաժամային իրավիճակներում դրական մնալու համար (ինչպես օրինակ այժմյան կորոնավիրուսի հետևանքով առաջացած իրավիճակը):