Տաք ձմեռային կոշիկներ խոցելի ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար ծրագրի հաշվետվություն
2011 թ-ին Ջինիշյան հիշատակի հիմնադրամը նախաձեռնեց բարեգործական մի նախաձեռնություն, որի նպատակն էր աջակցել ՀՀ հեռավոր գյուղերի խոցելի ընտանիքների դպրոցահասակ երեխաներին սառնաշունչ ձմեռային ամիսներին ունենալու տաք ձմեռային կոշիկներ: Սրանք այն երեխաներին են, որոնք ձմռան ամիսներին դպրոց չեն հաճախում կամ դպրոց են գնում մաշված կոշիկներով կամ հնամաշ հողաթափիկներով, որը չափազանց վատ է անդրադառնում նրանց առողջության վրա և հետագայում խրոնիկ հիվանդությունների պատճառ դառնում: ՋՀՀ-ն որպես թիրախ ընտրեց Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա տարածաշրջանները և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս տարածաշրջանները, որոնք հայտնի են ցուրտ և ձնառատ ձմեռային ամիսներով, որտեղ երկարատև ձմռան ընթացքում մարդիկ ապրում են մեկուսացված` անանցանելի ճանապարհների պատճառով և որտեղ բնակիչները մեծամասամբ անապահով են: