Էրգոթերապիստ՝ նուրբ շարժողական ոլորտի մասնագետ
«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը փնտրում է մոտիվացված և բծախնդիր թեկնածու, ով կբավարարի սահմանված պահանջները զբաղեցնելու Էրգոթերապիստ՝ նուրբ շարժողական ոլորտի մասնագետի պաշտոնը:
ՍՅՈՒՆԻՔԻ ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը (Jinishian Memorial Foundation) մեկնարկում է «Սյունիքի կայուն տնտեսական զարգացման նախաձեռնություն» ծրագրի հայտերի ընդունման 2-րդ փուլը։
«Սյունիքի կայուն տնտեսական զարգացման նախաձեռնություն» ծրագիրն իրականացվում է R2D Սյունիք ծրագրի շրջանակում: R2D Սյունիք ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից, և իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում։
«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Բելգիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է` ուղղված Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Այս նախաձեռնությունը միտված է ընդլայնելու տնտեսական հնարավորությունները Սյունիքի մարզում ՝ տրամադրելով կարողությունների զարգացման համապարփակ ծրագիր և նյութական աջակցություն՝ մարզում նախագծային փուլում գտնվող, նորաստեղծ և արդեն իսկ գործող բիզնեսներին:
Ծրագիրը նախատեսված է աջակցելու հետևյալ ոլորտներում գործող բիզնեսներին՝
զբոսաշրջություն և հյուրընկալություն,
գյուղմթերքի մշակում,
արտադրություն։
Ծրագրի մասնակից կարող են դառնալ այն անհատներն ու ձեռնարկությունները, որոնք բնակվում են բացառապես Սյունիքի մարզում և
18 տարին լրացած նպատակասլաց անհատ ձեռներեցներ են, որոնք ունեն իրատեսական բիզնես գաղափար և մտադրված են այն կյանքի կոչել,
փնտրում են աջակցություն իրենց ստարտափի կամ սկսնակ բիզնեսի ընդլայնման համար,
ունեն գործող ՓՄՁ-ներ, որոնք ցանկանում են ընդլայնել կամ ինտեգրել կայունության բաղադրիչներ,
չեն մասնակցել սույն ծրագրի 2025թ․-ի շրջափուլին
չեն հանդիսանում ՋՀՀ գործըներներ հանդիսացող «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Կանայք բիզնեսում․ տնտեսական աճի խթանում Սյունիքում» կամ «Քարդ» հիմնադրամի կողմից իրականացվող «Սյունիքի կայուն և արդյունավետ տնտեսական զարգացում. գյուղմթերքի վերամշակում» ծրագրերի գրանտակիր։
Ծրագիրը մեծապես խրախուսում է կանանց, երիտասարդների և խոցելի խմբերի՝ ներառյալ բռնի տեղահանված և հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը՝ ապահովելով ներառական և կայուն բիզնես միջավայր:
Ծրագիրը բաղկացած է հետևյալ փուլերից.
Փուլ 1. Կարողությունների զարգացում հիբրիդային ձևաչափով.
բիզնես գաղափարների հղկման և ձեռնարկատիրական նորարարության թեմայով աշխատանքային դասընթացներ, որոնք կօգնեն գնահատել, ձևավորել և կատարելագործել բիզնես գաղափարները:
բիզնես մոդելի մշակման դասընթաց՝ ճիշտ կառուցվածքով և ընդլայման հնարավորությամբ բիզնես պլանների մշակման նպատակով։
անհատական խորհրդատվության սեսիաներ փորձագետների հետ՝ անհատապես յուրաքանչյուր բիզնեսին վերաբերող խորհուրդներ ստանալու նպատակով:
ֆինանսական գրագիտության դասընթաց՝ ֆինանսական պլանավորման, հմտությունների բարելավման նպատակով:
թվային հմտությունների բարելավման դասընթաց՝ բիզնեսի առցանց ներկայության և առաջխաղացման գործիքներին ծանոթանալու նպատակով:
աճի և կատարողական փափուկ հմտությունների դասընթաց՝ առաջնորդության, հաղորդակցման և բանակցային հմտությունների զարգացման նպատակով:
բիզնես գաղափարների ներկայացման սեսիաներ՝ ֆինանսավորման հնարավորությունների և ներդրողների ներգրավման նպատակով:
բիզնեսի կայունության գործիքակազմին ծանոթացման դասընթաց և խմբային քոուչինգի սեսիաներ՝ էկոլոգիապես մաքուր բիզնեսի ստեղծման ու ռեսուրսների արդյունավետ օգտագործման պրակտիկաների ինտեգրմանն աջակցելու նպատակով:
Փուլ 2. Ֆինանսական աջակցություն.
նյութական աջակցությանը հասանելիություն կունենան կենսունակ բիզնես գաղափարներ ունեցող մասնակիցները՝ իրենց բիզնեսը սկսելու կամ ընդլայնելու նպատակով:
Նյութական աջակցությունը ներառում է մասնագիտական գույքի / տեխնիկայի տրամադրում՝ բացառապես բիզնեսում օգտագործելու, բիզնեսը սկսելու կամ ընդլայնելու նպատակով (բացառություն են կազմում շարժական գույքը, մասնավորապես՝ ավտոմեքենա, շինարարական նյութերը, վերակառուցման, կառուցապատման աշխատանքները, կենցաղային տեխնիկան/կահույքը և այլն)
հնարավորություն կընձեռնվի նաև հասանելիություն ստանալ լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներին՝ ՋՀՀ-ի աջակցության և տեղական ֆինանսական հաստատությունների հետ համագործակցության միջոցով:
Փուլ 3. Շարունակական աջակցություն.
յուրաքանչյուր մասնակից ՋՀՀ-ի շարունակական ծրագրերի շրջանակներում հնարավորություն կունենա ստանալ իր բիզնեսի հատուկ կարիքներին ուղղված տեխնիկական աջակցություն։
Հետաքրքրված դիմորդներին խնդրում ենք ներկայացնել իրենց հայտերը առցանց՝ ստորև տեղադրված հղումով։ Խնդրում ենք պատճենել և տեղադրել հղումը որոնման դաշտում, եթե այն չի բացվում:
https://forms.gle/QVxqYx15eACFsNGG7
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025թ.-ի դեկտեմբերի 21-ը:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 94 260460 կամ ուղարկել էլ․ նամակ ծրագրի պատասխանատուներին հետևյալ էլ. հասցեներով՝ [email protected], [email protected]։
«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը փնտրում է մոտիվացված և բծախնդիր թեկնածու, ով կբավարարի սահմանված պահանջները զբաղեցնելու Էրգոթերապիստ՝ նուրբ շարժողական ոլորտի մասնագետի պաշտոնը:

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE) աջակցությամբ իրականացվող «Կին ձեռներեցների թվային հմտությունների զարգացում» ծրագրի շրջանակներում փնտրում է ստորև նշված ուղղություններով մասնագիտացած փորձառու դասընթացավար/խորհրդատուների՝ առցանց դասընթացներ վարելու և անհատական խորհրդատվություն տրամադրելու նպատակով՝

