Announcements
Համայնքային զարգացման դրամաշնորհային ծրագրերի մրցույթի հայտարարություն 2021
«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը (ՋՀՀ), ելնելով Վարդենիսի տարածաշրջանի համայնքների զարգացմանն ուղղված իր ռազմավարական նպատակներից, հայտարարում է «Դրամաշնորհային Ծրագրերի Մրցույթ» Վարդենիսի`Նորակերտ, Տորֆավան, Վանևան, Խաչաղբյուր, Գեղաքար, Լճավան, Մաքենիս, Ախպրաձոր, Շողակաթ միավորված համայնք՝ Դրախտիկ, Աղբերք, Շարժա, Արտանիշ, Ջիլ, Ծափաթաղ գյուղական համայնքների համար:
Սույն մրցույթին, ի նպաստ իրենց համայնքների և/կամ դպրոցի շահերի, մասնակցելու են հրավիրվում նաև Արեգունի, Արփունք, Խաչաղբյուր, Կախակն, Լճավան, Մաքենիս, Վանևան և Փոքր Մասրիկ գյուղերի միջնակարգ դպրոցները։
Հայաստանի երիտասարդ ձեռներեցներ 2020-2021 ծրագրի հայտերի ընդունման հայտարարություն
- ցանկություն սկսելու իրենց սեփական բիզնեսը,
- նոր սկսած բիզնես (մինչև 1 տարի գործունեությամբ) և պայքարում են այն կայացնելու համար,
- գործող բիզնես (մինչև 4 տարի գործունեությամբ) և ցանկանում են այն առավել ընդլայնել և զարգացնել
Erasmus for Young Entrepreneurs 2020-2024
Համայնքային զարգացման դրամաշնորհային ծրագրերի մրցույթի հայտարարություն 2020
«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը (ՋՀՀ), ելնելով Վարդենիսի տարածաշրջանի համայնքների զարգացմանն ուղղված իր ռազմավարական նպատակներից, հայտարարում է «Դրամաշնորհային Ծրագրերի Մրցույթ» Վարդենիսի` Նորակերտ, Տորֆավան, Վանևան, Խաչաղբյուր, Գեղաքար, Լճավան, Մաքենիս, Ախպրաձոր, Շողակաթ միավորված համայնք՝ Դրախտիկ, Աղբերք, Շարժա, Արտանիշ, Ջիլ, Ծափաթաղ գյուղական համայնքների համար:
ՏՏ և ձեռնարկատիրական հմտությունների զարգացման ծրագրի հայտերի ընդունման հայտարարություն
Տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակներում «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը HSBC բանկի հետ համատեղ իրականացնում է ՏՏ և ձեռնարկատիրական հմտությունների զարգացման ծրագիր` մարզում բնակվող 18-50 տարեկան բնակչության համար: Ծրագիրն իրականացվելու է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Կոտայքի մարզի բնակիչների համար։ Ծրագրի շրջանակներում մասնակիցներն առիթ կունենան խորությամբ ուսումնասիրել ինժեներական և ծրագրավորման տարբեր ուղղություններ, ինչպես նաև ձեռք բերել այլ տեխնիկական և միջանձնային հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ։ Դասընթացը նախատեսված է իրականացնել օրվա երկրորդ կեսին՝ 15:00-19:00, շաբաթական 5 օր, 6-8 ամիս տևողությամբ, որին հաջորդելու է աշխատանքային պրակտիկան ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններում (Instigate, Digital Pomegranate, Luseen Technologies, Masys Information Systems, Himnark, Osensus): Ծրագրի մասնակիցներից ակնկալվում է ապահովվել լիարժեք ներկայություն և ակտիվ մասնակցություն: Այն մասնակիցները, որոնք ծրագրի ընթացքում ձեռք կբերեն բավարար քանակությամբ հմտություններ և գիտելիքներ, աշխատանքի կանցնեն ծրագրի գործընկեր ՏՏ ոլորտի ընկերություններում, որոնց հետ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն։ Ծրագրի փուլերն առավել մանրամասնությամբ ներկայացված է ստորև։
Հայաստանի երիտասարդ ձեռներեցներ 2019-2020 ծրագրի հայտերի ընդունման հայտարարություն
«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում բնակվող 18-35 տարեկան պոտենցիալ, սկսնակ և գործող ձեռներեցներին ընձեռում է բիզնես սկսելու կամ զարգացնելու բացառիկ հնարավորություն: Հիմնադրամը նպատակ ունի նպաստելու ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը երիտասարդների շրջանում և նոր աշխատատեղերի ստեղծմանը վերոհիշյալ մարզերում:
Ծրագիրն ուղղված է բոլոր այն երիտասարդներին, որոնք ունեն.
- ցանկություն սկսելու իրենց սեփական բիզնեսը,
- նոր սկսած բիզնես (մինչև 1 տարի գործունեությամբ) և պայքարում են այն կայացնելու համար,
- գործող բիզնես (մինչև 4 տարի գործունեությամբ) և ցանկանում են այն առավել ընդլայնել և զարգացնել:
Կրթություն՝ բոլոր դժվարություններին ընդառաջ (կամավորների հավաքագրում)
Եթե Ձեզ հետաքրքրում է պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաների կրթության շարունակության ապահովումը, ուրեմն «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի «Կրթություն հատուկ բժշկական կարիքներ ունեցող երեխաների համար» ծրագիրը հենց Ձեզ համար է։ Մենք փնտրում ենք պատրաստակամ կամավորների, ովքեր սովորում են բակալավրիատում (2-4 կուրսեր) և մագիստրատուրայում, ունեն մանկավարժի որակավորում կամ կրթություն և կարող են դասավանդել՝ մայրենի, մաթեմատիկա, օտար լեզուներ և բնագիտական առարկաներ։ Կամավորների հավաքագրումը կլինի 2 փուլով։ Երկրորդ փուլ անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի և հաղթահարման դեպքում կդառնան մեր ծրագրի մի մասնիկը։ Եթե գիտակցում ես երեխաների կրթության գործում քո ներդրման կարևորությունը, ապա լրացրու հայտը մինչև ս.թ. ապրիլի 12-ը։
Հիմնադրամը ծրագրի հաջողված մասնակիցներին կտրամադրի հավաստագրեր:
Ապագա՛ մանկավարժ, մենք սպասում ենք հենց քեզ:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել` 093-466-520, 096-229-669 հեռախոսահամարներով:
Խնդրում ենք լրացնել հետևյալ դիմումի ձևը`ծրագրին մասնակցելու համար.